Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա Կառավարության նիստում խոսեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցին։
Նա հայտնեց, որ Հայաստանը պատրաստակամ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու։
Փաշինյանն ընդգծեց նաև, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության մասին բանակցությունների անհապաղ մեկնարկին։
Վարչապետն անդրադարձավ նաև Ադրբեջանի ներկայացրած 5 կետանոց առաջարկին, նշելով, որ Հայաստանը դրանց պատասխանել է այնպես, ինչպես ստացել է՝ Մինսկի խմբի համանախագահ երկրի միջոցով։