Հայաստանը Ռուսաստանով չի անկախացել։ Զոռ մի տվեք՝ ոչ դուք մոլորվեք, ոչ էլ ուրիշներին մոլորեցրեք։ Հայաստանը ԽՍՀՄ-ից է անկախացել, այդ թվում և Ռուսաստանում գտնվող կենտրոնական սովետական ապարատից։ Ղարաբաղ կոմիտեում, ինչքան էլ ներդրվել էին կենտրոնի հետ համագործակցող անձիք, և որոշները հավաքագրվել էին բանտերում, միևնույն ժամանակ կային մարդիկ, որոնք անկախությունն ու ազատությունը առաջ էին մղում, կար ազգ՝ պետություն ստեղծող ժողովուրդ, ժողովրդի մեջ առկա կոնսոլիդացնող անհատներ և միավորներ, որոնք միևնույնն է հասնելու էին անկախության։ Եվ ստեղծեց Հայաստանի Հանրապետությունը։
Չլինեին այդ ուժերը, այդ անհատները, ձեր պես կոնտեքստից կտրված գիտակցաբար, թե անգիտակ պրոպագանդայով այնքան իմիտացիա կստեղծեին, որ Հայաստանը կանկախանար Սովետից, բայց կմտներ Ռուսաստանի կազմի մեջ։ Հիմա էլ կա այդ տենդենցը։ Տենդենցը անդադար սնուցվում է պատերազմով, բախումներով, քրեաօլիգարխիկ ընդդիմությամբ, կիսաիշխանությամբ, որի ձեռքի պողպատե մուրճն էլ է թավշյա-սովետական…
Բայց քույրեր ու եղբայրներ, մի դարձեք հակապետական, զսպող պրոպագանդայի մասնիկ, միևնույնն է ինքնիշխանությունն ու ազատությունը ստեղծվելու է մեր անկախ հանրապետության հիման վրա ու ինչքան մեծ լինի հայրենի արժեքների շուրջ համախմբումը, այնքան ուժեղ կլինենք մենք։
Փառք մեր հերոսներին։
Հայաստանին փառք։
Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության հիմադիր