Հայկ Մարությանը պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում է

Ամենադիտվածներ

Հայկ Մարությանը պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում է

Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հրավերով, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երևանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, պաշտոնական այցով կլինի ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում:

«Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հետ, երկու քաղաքների միջև կստորագրվի 2021-2025թթ. համագործակցության «ճանապարհային քարտեզ»: Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև Սանկտ-Պետերբուրգի քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ