ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ում: Վարչապետը պատմել է իր և Հայկ Մարության հաղորդագրության մասին:
«Խորհրդակցությունից դուրս եմ գալիս, տեսնեմ Հայկ Մարությանից ձայնային հաղորդագրություն ունեմ: Մտածում եմ՝ հերթական աշխատանքային բարդ խնդրի մասին է լինելու. ինչպես միշտ: Ալարելով միացնում եմ հաղորդագրությունը ու լսում հետեւյալը.
– Պարոն վարչապետ, ուզում եմ մի հումորային բան պատմել: Էսօր քաղաքապետարանի վարչություններից մեկի մի «100 տարվա» աշխատողի հարցնում են՝ հը ի՞նչ կա, ո՞նց են գործերը: Պատասխանում է՝ այ ախպեր, ուրա՞ գործ: Մենակ աշխատանքն ա մնացել:
Հենց էսպես էլ ապրում են, մեր սիրած քաղաքապետարանում: Եւ ոչ միայն:)»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2708154722838239?__xts__[0]=68.ARC09iXPfaynXFeTZauP9swaYPFkrGSWeqjNptiqq9wjKOjwkQhxrtEi8RJVLH-g6ZMzHZEsry7qnwrke_JQgtXsJH3PcIpibgxB_aSorxPZpC_y0p9N9xZFnCCTY6wmG1pj1Y1xS6hCARxCRSNaCYRmo00O0eJjantZWASHXU3smDgc9DnHrko_9mmOI-hASJgYHc-I3pix_ZxU7n8dU6vARdigwnWoi4t-AA48bRwqa5EzslLT2n4sO70CFbg6YkJ56k02dNykI4Gsl7iFXUU0OF4gq5UontNEPFHQHSoytb9jd7h8pGPDhpZ0D-kGo65LcmemU87B5EvPsMbHm1hC&__tn__=-R

