Ավարտվեց «Ազգերի գավաթ» անունը կրող շախմատային թիմային առցանց մրցաշարը։
Եզրափակիչ խաղում միմյանց հետ մրցել են ԱՄՆ-ն ու Չինաստանը։ Արդյունքում՝ մրցապայքարն ավարտվել է ոչ-ոքի 2-2 հաշվով, բայց լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող են ճանաչվել չինացիները։
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էր նաև Եվրոպայի հավաքականը, որի կազմում հանդես էր գալիս հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։