Իսպանիայի Պրիմերայի 10-րդ տուրից հետաձգված Էլ կլասիկոն «Բարսելոնա»-ի ու Մադրիդի «Ռեալ»-ի միջև տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 18-ին։
Առաջիկա հանդիպման համար «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտավորել է 19 ֆուտբոլիստի։ Ցանկ է վերադարձել Ֆերլան Մենդին, որը որակազրկված էր «Վալենսիայի» դեմ խաղում։
Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
