fbpx
Աշխարհ

Հայտնի է Զելենսկու աշխատավարձի չափը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամսական ստանում է 28 հազար գրիվնա (1100 դոլարից մի փոքր ավելի) աշխատավարձ՝ հարկերը չհանած։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

Հունիսին Զելենսկուն պաշտոնական հաստիքով աշխատավարձ է նշանակվել 28 հազար գրիվնա, որից վճարվել են 5460 գրիվնայի հարկեր և տուրքեր:

«Ուկրաինայի նախագահին աշխատավարձի այլ բաղադրիչներ (հավելավճարներ, պարգևավճարներ և այլն) սահմանված չէ»,- նշել են Գործերի պետական վարչությունից:

Նշենք, որ երկրի նախորդ նախագահ Պյոտր Պորոշենկոն նույնքան աշխատավարձ էր ստանում:

2018 թվականի նրա հայտարարագրում նշված է հիմնական աշխատավայրից աշխատավարձից ստացած եկամուտների չափը 336 հազար գրիվնա, այսինքն՝ ամսական 28 հազար գրիվնա:

Հայտարարագրում, որը Զելենսկին ներկայացրել էր փաստաթղթերը ԿԸՀ հանձնելուց առաջ, նա հայտարարագրել էր 2017 7,3 մլն գրիվնա եկամուտ, իսկ նրա կինը՝ մոտ 800 հազար գրիվնա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ