fbpx
Սպորտ

Հայտնի են Վուլվերհեմփթոն-Փյունիկ հանդիպման մրցավարները

Օգոստոսի 15-ին, «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի անգլիական «Վուլվերհեմփթոնին»:

Խաղը կսպասարկեն գերմանացի մրցավարները: Գլխավոր մրցավարը Բաստիան Դանկերտն է, իսկ մրցավարի օգնականներն են Մարկուս Հեկերը և Ռենի Ռոուդը: 4-րդ պաշտոնյան Պատրիկ Իտրիխն է:

ՈւԵՖԱ-ի պատվիրակը Ժան Պոլ Միվիսն է (Բելգիա): Այս մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղը Երևանում ավարտվել էր «Վուլվերհեմփթոնի» հաղթանակով՝ 4-0 հաշվով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ