Չինաստանում հորդառատ անձրևներն ու դրա հետևանքով առաջացած հեղեղումները իսկական աղետ են դարձել այդ երկրի ու բնակիչների համար։
Մինչ այս արդեն իսկ գրանցվել է 300-ից ավելի հեղեղում, որոնց հետևանքով տուժել են բազմաթիվ մարդիկ։
Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ հիմնականում տուժել է Հենան նահանգը։ Տվյալ նահանգում հեղեղումների հետևանքով արդեն իսկ մահացել է 242 մարդ, իսկ 47-ը համարվում են անհետ կորած։

