Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր էջում կիսվել է տեսահոլովակով, որտեղ բոլորին հրավիրում է Հայաստան՝ երկիր, որտեղ հուլիսի 14-27-ը կկայանա մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:
Հոլովակում ցուցադրված են նաև ՀՀ մի շարք տեսարժան վայրեր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների ուժեղագույն հավաքականները: Տարիքային այս խմբի՝ աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն Պորտուգալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Չեխիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի հավաքականները: Նրանց, որպես կազմակերպիչ երկիր, կմիանա Հայաստանի ընտրանին:
https://www.youtube.com/watch?time_continue=3&v=qY5tMofPj_w