Թուրինի «Յուվնետուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռոմայի» հետ խաղից հետո մեկնաբանել է «Յուվեի» կազմում նվաճած Ա Սերիայի չեմպիոնի կոչումը։
«Ուրախ եմ նվաճել «Յուվենտուսի» 9 չեմպիոնություններից վերջին երկուսը: Դա հեշտ է թվում, բայց այդպես չէ:
Տարեցտարի տաղանդով, նվիրվածությամբ և քրտնաջան աշխատանքով կարող եք հասնել ձեր նպատակներին և լինել ավելի լավ, քան նախկինում:
Առա՜ջ, դեպի իմ երրորդ տիտղոսը Ա Սերիայում», – գրել է Ռոնալդուն Instagram-ի իր էջում:
https://www.instagram.com/p/CDXTGing0UK/