Կոսովոն մինչև սեպտեմբերի 1-ը հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքը

Ամենադիտվածներ

Կոսովոն մինչև սեպտեմբերի 1-ը հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքը

Կոսովոյի ղեկավարությունը մեկ ամսով հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքի կիրառման ընթացակարգը՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը: Այս մասին ասվում է Կոսովոյի իշխանությունների այս գիշեր արված հայտարարությունում:

«Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրթին նախագահ Վեոս Օսմանիի և փոխվարչապետներ Բեսնիկ Բիսլիմի ու Դոնիկ Վերվալի հետ մի շարք հանդիպումներ են անցկացրել ամերիկացի և այլ միջազգային ներկայացուցիչների հետ: Դրա հետ կապված Կոսովոյի կառավարությունը պարտավորվում է օգոստոսի 1-ից հետաձգել հունիսի 29-ի երկու որոշումների կատարումը մինչեւ սեպտեմբերի 1-ը, երբ կհանվն բոլոր բարիկադները և ամբողջությամբ կվերականգնվի ազատ տեղաշարժը Կոսովոյի հյուսիսում: Մենք շնորհակալ ենք միջազգային գործընկերներին, հատկապես ԱՄՆ դեսպան Ջեֆ Հովեներին՝ նրանց հավատարմության ե ներդրման համար»,-ասված է հաղորդագրությունում:

Կոսովոյում և Մետոխիայում կտրուկ լարվել է այն բանից հետո, երբ Կոսովոյի ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ վարչական սահմանին գտնվողն անցակետը՝ նպատակ ունենալով կեսգիշերից արգելել սերբական փաստաթղթերով տեղաշարժը: Ի պատասխան Կոսովոյի հյուսիսային հատվածի սերբերը դուրս են եկել ցույցի և փակել հիմնական մայրուղիները: Կոսովոյի հյուսիսային մասի մի շարք քաղաքներում հնչել են ահազանգի ազդանշաններ: Կոսովսկա-Միտրովիցայի հյուսիսն ու հարավն իրար կապող Իբար գետի կամրջին են մոտեցվել ոստիկանական ուժեր և ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող Կոսովոյի անվտանգության միջազգային ուժերի աշխատակիցները:

Միջազգային ջանքերի, այդ թվում ռուսաստանի ԱԳՆ շնորհիվ, Կոսովոն հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքի կիրառման ընթացակարգը մինչեւ սեպտեմբերի 1-ը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();