ՀՖՖ-ն հայտնել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ, Արցախի բոլոր 117 դպրոցներին և մարզադպրոցներին նվիրել է շուրջ 850 գնդակ։
- Այս պարտությանը չկա ոչ մի արդարացում․ ՀՖՖ-ի, մարզչական շտաբի ու ֆուբոլիստների հայտարարությունը
- Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստը․ ՀՖՖ-ն ամփոփել է արդյունքները
«ՀՖՖ ներկայացուցիչներն այցելել են Արցախ, որտեղ հանդիպումներ են ունեցել Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի հետ, այցելել են Ստեփանակերտի՝ Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտ, հանդիպել հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներին և նվիրել գնդակներ: Նախաձեռնությունն իրականացվել է Արցախում «Երկարօրյա դպրոց» ծրագրի շրջանակում՝ «Թիմային խաղ, թիմային աշխատանք» նշանաբանի ներքո։ Այն նպատակ ունի համալրել երկարօրյա ուսուցման սպորտային բաղադրիչը և նպաստել պատանեկան ֆուտբոլի զարգացմանը Արցախի բոլոր համայնքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

