Կառավարությունը հավանություն տվեց 2018 թվականի ապրիլի 27-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքից։
Նշվում է, որ այս համաձայնագրի հաստատման արդյունքում Չիլիի հետ հարաբերություններում ակնկալվում է առավել սերտ համագործակցության ծավալում, բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացում։

