Վահե Էնֆիաջյանն ընդունել է Ավստրիայից ժամանած խորհրդարանական պատվիրակությանը

Ամենադիտվածներ

nubia-red-magic-mars_1543653096100

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 10-ին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան, այն կարևորել է հայ-ավստրիական ավանդական բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցությունը խթանելու առումով: Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ Հայաստան-Ավստրիա պատգամավորական բարեկամական խումբն իր հերթին պատրաստ է առաջիկայում առավել խորացված փոխգործակցություն ծավալելու:

ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո առանձնակի կարևորվում է խորհրդարանական դիվանագիտության գործիքի կիրառումն արտաքին հարաբերություններում և ամենատարբեր ոլորտներում նոր ծրագրեր իրականացնելու հարցում:

Նշելով, որ սա Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի առաջին այցն է Հայաստան՝ Գուդրուն Քուգլերը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկկողմ կապերի խորացմանն ու զարգացմանը:

Վահե Էնֆիաջյանը երախտագիտություն է հայտնել պատվիրակության կազմում ընդգրկված խորհրդարանական Ռայնհոլդ Լոպատկային՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունման գործում անձնական ներդրման և հայ ժողովրդի համար առանցքային նշանակության այդ հարցն ամենատարբեր հարթակներում բարձրաձայնելու համար:

Անդրադարձ է կատարվել փոխայցերի աշխուժացմանը և փոխգործակցությանն առավել գործնական բնույթ հաղորդելու անհրաժեշտությանը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ