ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս. Գալստյանը սեպտեմբերի 5-ին Աստրախանում կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին:
«Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը նախորդող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի հերթական նիստին մասնակցել է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ – վարչության պետ Ա. Վարդանյանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։