ՀՀ զինված ուժերը զինվորական իրավաբաններով համալրելու նպատակով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը հարցազրույցի է հրավիրում ներքոնշյալ պահանջներին համապատասխանող ՀՀ քաղաքացիների.
Հիմնական պարտականություններ
1) Հայցադիմումների, դիմումների, դրանց պատասխանների, հակընդդեմ հայցերի, այլ փաստաթղթերի կազմում,
2) Դատական ներկայացուցչության իրականացում,
3) Իրավական ակտերի, պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի մշակում, իրավական փորձաքննության իրականացում, եզրակացության տրամադրում, պատասխանների կազմում,
4) Զինվորական օրենսդրության վերաբերյալ խորհրդատվությունների տրամադրում,
5) ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 104-րդ հոդվածի պահանջների կատարում,
6) Իրավաբանական բնույթի այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն` իրավագիտության ոլորտում,
- Աշխատանքային փորձ (ցանկալի է),
- Հայերենի լավ իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ,
- Հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով
կատարելու ունակություն, - Վերլուծելու ունակություն,
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն,
- Լարված իրավիճակում լուծումներ գտնելու ունակություն,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ,
- Պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում:
Ցանկացողները կարող են դիմել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայություն` ք. Երևան, Բագրևանդի 5:
Մասնագիտական ինքնակենսագրականներն (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:
Գրում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը։