Հասարակություն

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը կազմակերպել է դրոշին նվիրված միջոցառում

Արաբական Միացյալ Էմիրությունները յուրաքանչյուր տարի այսօր՝ Նոյեմբերի 3-ին, նշում է իր դրոշի օրը, այդ մասին առաջին անգամ հայտարարել է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը 2013թ։

ԱՄԷ դրոշի օրվա կապակցությամբ այսօր ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը կազմակերպել էր դրոշին նվիրված միջոցառում․ ԱՄԷ հիմներգի ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Իսսա ալ-Կատտամ ալ-Զաաբին բարձրացրեց ԱՄԷ դրոշը դեսպանության շենքի վրա։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի պարալիմպիկ մարզիկներ, դպրոցականներ և ուսանողներ, հյուրեր։

«ԱՄԷ-ի դրոշի օրը խորհրդանշում է մեր նվիրվածությունը մեր երկրին, հայրենիքին։ Դրոշը մշտապես պետք է բարձր լինի, դեպի երկինք խոյանա։ ԱՄԷ-ի ու նրա ժողովրդի համար այս օրը խորհրդանշում է իր սերը դեպի հայրենիքը, ապագայի նկատմամբ ձգտումները, ինչպես նաև հիշատակում է ԱՄԷ ժողովրդին, որոնք զոհաբերել են իրենց՝ երկիրը կառուցելու գործում։ Մենք միշտ ասում ենք, որ աստվածն է, հայենիքն է մեր երկրի նախագահը»,- այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Իսսա ալ-Կատտամ ալ-Զաաբին։

Միջոցառումից հետո ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա ալ Զաաբին հանդես եկավ դասախոսությամբ և ներկայացրեց Էմիրությունների հիմնադրման և դրոշի ստեղծման պատմությունը հայ ուսանողներին։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ