fbpx
Առողջապահություն

Լարված է մնում հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ունեցել ենք 210 նոր արձանագրված դեպք կիրակի օրվա ընթացքում: Այսպիսով, ընդհանուր դեպքերի թիվը հասնում է 9492: Մենք բազմիցս շեշտել էինք, որ եթե պահպանվեին համաճարակաբանական այս տեմպերը, մայիսի վերջին կունենանք մոտ 10 հազար վարակակիր, և փաստացի այդ կանխատեսումները արդարացան: Դժբախտաբար, եղել են նաև մահվան ելքով դեպքեր՝ 8, և ընդհանուր մահվան թիվը ստացվել է 139:

«Կարող եմ ասել՝ թեստերի քիչ քանակ է արվել կիրակի օրը, որովհետև լաբորատորիաները ոչ բոլորն էին աշխատում ամբողջական ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև դրանք պետք է կանգնեն պրոֆիլակտիկ հանգստի, որպեսզի թեստերի որակյալ արդյունք ունենանք»,- տեղեկացրեց նախարարը:

Արսեն Թորոսյանի խոսքերով՝ լարված է մնում հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը:

«Ծանր վիճակում է 440 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 50 քաղաքացի, նրանցից 16-ը միացած է թոքերի արհեսատական օդափոխության սարքին»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ