fbpx
Աշխարհ

Հնագետները Եգիպտոսում հնագույն սֆինքս են հայտնաբերել

Եգիպտոսի հարավում գտնվող Ասուան քաղաքից ոչ հեռու շվեդ-եգիպտական հնագիտական խմբի անդամները հայտնաբերել են հինգ մետրանոց կրիոսֆինքսի՝ առյուծի մարմնով ու գառան գլխով սֆինքսի: Այս մասին հայտնում է mobtada.com թերթը:

Հին հուշարձանը հայտնաբերվել է ավազաքարերի տակից: Հուշարձանի տարիքը ճշտվում է, բայց մասնագետները կարծում են, որ այն հնարավոր է` լինի Թութանհամոն արքայի պապի՝ փարավոն Ամենհոտեպի ժամանաշրջանի (Ք.ծ.ա. 1388-1353թթ.):

Սֆինքսն անավարտ է ու հնագետները կարծում են, որ վերջինիս կառուցումը չեն հասցրել ավարտել փարավոնի մահվան պատճառով, սակայն կա տեսակետ նաև, որ այն վնասված է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ