Աշխարհ

Հնդկաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մատակարարում հարևան երկրներ

Շիճուկների հնդկական ինստիտուտի կողմից արտադրվող AstraZeneca պատվաստանյութը՝ կորոնավիրուսի դեմ, արդեն սկսվում է մատակարարվել այլ երկրներ։

Այս մասին հայտնում է AP-ը։

Նշվում է, որ սկզբում պատվաստանյութը ստանում են Հնդկաստանի հարևան երկրները։ Ըստ աղբյուրի՝ 150 հազար չափաբաժին տրամադրվել է Բութանին, 100 հազար՝ Մալդիվներին։

Առաջիկա շաբաթների ընթացքում պատվաստանյութի չափաբաժինների են սպասում Բանգլադեշը, Նեպալը, Մյանմարը և Սեյշելյան կղզիները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ