Ճապոնական Honda Motor ավտոընկերությունը մտադիր է 2021 թվականից դադարեցնել թուրքական Քոջաելի նահանգում գտնվող իր գործարանը: Այն տարեկան արտադրում է Civic մակնիշի մինչև 38 հազար սեդան:.
Գործարանի փակման մասին որոշումը կայացվել է Honda-ի զարգացման գլոբալ ռազմավարության վերանայման արդյունքում: Նաև նախատեսվում է լրացուցիչ ռեսուրսներ ուղղել էլեկտրամոբիլների արտադրության զարգացմանը: