Ես ունեմ խորին համոզմունք, որ ներողություն է պետք խնդրել պարոն Պետրոսյանի պահվածքի համար ոչ միայն պարոն Բաբաջանյանից, այլ նաև բոլորիցս, որ մեր թանկարժեք ժամանակը, որի ընթացքում կարող էինք ևս մեկ օրինագիծ քննարկել, ծախսեցինք «աբսուրդային բոլոլայի», ներողություն արտահայտությանս համար, և «մի ահավոր բազարի» վրա: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, անդրադառնալով «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի շուրջ ծագած վեճին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
- Քաշքշուկ ԱԺ-ում․ Արարատ Միրզոյանը սաստեց հրահրողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Ռազբորկի տեղը Ազգային ժողովը չի․ Գևորգ պետրոսյան
Նա հիշեցրեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ ԱԺ պատգամավորն ունի ազատ արտահայտվելու իրավունք, և չի կարելի ընդհատել:
«Ես շատ երկար, մեկ տարի հետևում եմ և ունեմ մշակած ստատիստիկա, որ երբ պատգամավորն այստեղից ելույթ է ունենում, հիմնականում հենց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն են նրանց ընդհատում, երկխոսությունների վերածում: Կարելի էր այս ամենից խուսափել ընդամենը ներողություն խնդրելով, եթե մարդիկ նույնիսկ ճիշտ չէին հասկացել»:
Անդրադառնալով երեք տառին, պատգամավորը հորդորեց Պետրոսյանին մի քիչ զգույշ այդ երեք տառը օգտագործել։
«Ինչ գիտես, թե ով ինչ կհասկանա այդ երեք տառի մեջ, և ում դեմ էր պետք պայքարել»,-ասաց նա: