fbpx
Աշխարհ

Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել շրջափակման և պատժամիջոցների քաղաքականությունից

Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին արտաքին քաղաքական ուղղության մեջ հրաժարվել շրջափակման և պատժամիջոցների  քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունն իր թվիթերյան էջում։

Դեսպանության մեկնաբանությունը նվիրված է միգրացիայի խնդիրների շուրջ ապրիլի 21-ին ԱՄՆ-ի և Կուբայի միջև կայանալիք բարձր մակարդակի երկխոսության մասին հաղորդագրություններին։

«Երկխոսությունը միշտ ավելի լավ է, քան դրա բացակայությունը։ Ժամանակն է, որ ԱՄՆ-ը հրաժարվի արտաքին քաղաքականությունում շրջափակման և պատժամիջոցների անհեռանկարային քաղաքականությունից»,-ասվում է դեսպանատան մեկնաբանությունում։

Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական հատուկ օպերացիա է սկսել Ուկրաինայում, ինչին ի պատասխան՝ արևմտյան երկրները Մոսկվայի դեմ սահմանել են մասշտաբային պատժամիջոցներ, որոնք առաջնահերթ անդրադարձել են բանկային ոլորտի և բարձրտեխնոլոգիական ապրանքների մատակարարումների վրա։ Առանձին բրենդներ հայտարարել են երկրում աշխատանքի դադարեցման մասին։ Կրեմլում այդ միջոցառումներն անվանել են տնտեսական պատերազմ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ