fbpx
Աշխարհ

Հրապարակվել է ԻՊ ղեկավարի տան գրոհի տեսանյութը

ԱՄՆ զինվորականները հրապարակել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր Ալ Բաղդադիի տան գրոհի տեսանյութը։ Այն արվել է անօդաչու սարքով ու տեղադրվել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության Twitter-ում։

Կադրերում ցուցադրված է գործողության սկիզբը, երբ ամերիկյան զինվորականները սկսել են մոտենալ գրոհայինի տանը։

Պենտագոնը Ալ Բաղդադիի ոչնչացման գործողության այլ մանրամասներ էլ է բացել։ Համաձայն ռազմական գերատեսչության հայտարարության՝ ԱՄՆ հատուկ ծառայության ջոկատը մեծ քանակությամբ փաստաթղթեր եւ էլեկտրոնային սարքեր է հանել ահաբեկչի տնից։

Բացի այդ, ամերիկյան զինվորականների ներկայացուցիչները հաստատել են, որ ԴՆԹ անալիզը ապացուցում է, որ ոչնչացվել է հենց Ալ Բաղդադին։ Տեղեկացվում է, որ նրա հետ միասին զոհվել են ԻՊ խմբավորման վեց անդամներ, այդ թվում՝ չորս կին։

«Նրան հանձնել են ծովին՝ ռազմական հակամարտության օրենքների համաձայն»,-ասել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քենեթ Մակքենզին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ