«Ռեալ» Մադրիդը երեկ 0-2 հաշվով պարտություն կրեց «Շախտյորից»։ Խաղից հետո մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ հրաժարական չի տալու։
«Չեմ պատրաստվում հրաժարական տալ: Ունեցել ենք դժվար պահեր: Հիմա «Ռեալի» համար սև գիծ է: Այդպիսին է իրականությունը, սակայն մենք պետք է շարունակենք աշխատել:
Շատ լավ էինք պատրաստվել «Շախտյորի» դեմ խաղին, հրաշալի անցկացրինք առաջին խաղակեսը, սակայն չկարողացանք գոլ խփել:
Մնացել է ևս մեկ հանդիպում, և մենք պետք է հասնենք հաղթանակի:
Ես ունեմ ուժ և պատրաստ եմ տալ ամեն ինչ, ֆուտբոլիստները՝ նույնպես: Պետք է բարձրացնել գլուխը և մտածել հաջորդ խաղի մասին: Այն, ինչ մենք անում ենք մարզումներին, ընդհանուր ոչ մի բան չունի խաղերի ժամանակ տեղի ունեցածի հետ:
Ամենաբարդն առաջին գոլը խփելն է, ինչից հետո խաղն ավելի հեշտ է դառնում: Կշարունակենք աշխատանքն ու կհավատանք մեր արածին», – Զիդանի խոսքերը մեջբերում է Marca-ն:

