fbpx
Հասարակություն

Հրդեհ Ակնաշեն գյուղում

Մայիսի 14-ին, ժամը 20:08-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի սկզբնամասում գտնվող շինությունում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ակնաշեն գյուղի Բարեկամության փողոցի թիվ 5ա շինության խոհանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:24-ին, մարվել՝ 20:41-ին:

Այրվել է 3 կգ գազի բալոնից արտահոսած գազը, բազմոցն ու պատուհանը՝ մասամբ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ