Սպորտ

Ռեալը մտադիր է հրաժեշտ տալ Զիդանի որդուն

Վարձակալությամբ Սեգունդան ներկայացնող «Ռասինգում» հանդես եկող Լուկա Զիդանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալ» Մադրիդին, կարող է փոխել ակումբային գրանցումը։

AS-ի հաղորդմամբ՝ կրտսեր Զիդանի հետ մադրիդյան ակումբը առանձնապես հույսեր չի կապում։

Նշվում է, որ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Մոնպելյեն»։

Ըստ աղբյուրի՝ Զինեդին Զիդանի որդու փոխարեն «Ռեալը» մտադիր է հետ վերադարձնել Անդրեյ Լունինին, ով այս պահին հանդես է գալիս «Օվյեդոյում»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ