fbpx
Աշխարհ

Պուտինը պատմել է, թե ինչպես է դստեր ինքնազգացողությունը պատվաստումից հետո

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ընդունումից հետո դստեր ինքնազգացողության մասին։

Նա հայտնել է, որ իր դուստրը չի խորհրդակցել իր հետ պատվաստվելուց առաջ ու որոշումը ինքնուրույն է կայացրել։

«Փառք Աստծո, դուստրս շատ լավ է զգում իրեն», – ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով՝ դստեր ջերմությունը ներարկումից հետո առաջին օրը եղել է 38,4 աստիճան, իսկ արդեն 2-րդ օրը իջել է մինչև մոտ 37 աստիճան, որից հետո արդեն նրա մոտ ջերմություն չի գրանցվել։

Պուտինը նշել է նաև, որ պատվաստանյութը կայուն իմունիտետ է ձևավորում, հակամարմինները արտադրվում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ