Գործարար Վահագն Դիլբարյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Գերմանացին “խաբել” է Google-ին
Գերմանացի նկարիչ Սիմոն Վեկերտը (Simon Weckert) կարողացել է ստեղծել արհեստական խցանումներ, որոնք ցույց է տվել Google Maps-ը։ Միտքը այն էր, որ Վեկերտը վերցրել է մի սայլակ, մեջը լցրել մոտ 99 սմարթֆոն ու դանդաղ քայլել։ Վարորդներն էլ տեսնելով, որ խցանումներ են, այդ փողոցները շրջանցել էին, ահա Բեռլինի դատարկ փողոցների նկարները։
Փաստորեն Google-ն աշխատում է հետևյալ կերպ, եթե նկատվում է շատ հեռախոսների կուտակում, որոնք դանդաղ են շարժվում, ուրեմն խիստ կարմրում է այդ տարածքը՝ ցուցադրելով խցանում։ Վեկերտն իր փորձերը ցուցադրել է Youtube-ի իր բլոգում՝ ցույց տալով, թե ինչքան հեշտ խոցելի են ժամանակակից ծառայությունները։
https://www.facebook.com/photo.php?fbid=3036761409709359&set=a.426517104067149&type=3&theater