Անձնական տվյալների պաշտպանության գործակալության լրատվական ծառայությունը ներկայացրել է Ֆեյսբուքում «Երկփուլանի վավերացում» գործառույթը միացնելու ձևը.
«Ինչպես միացնել «Երկփուլանի վավերացում» (Two-factor authentication) ֆունկցիան Ֆեյսբուքում:
Երբ այս ֆունկցիան միացնում եք, նույնիսկ գաղտնաբառը կոտրելուց հետո չեն կարողանա մուտք գործել ձեր էջ, քանի դեռ չեն հաստատել հեռախոսահամարին եկած կոդը կամ Ֆեյսբուքի կոդ գեներացնող համակարգով ստացված կոդը, որը նույնպես գտնվում է ձեր հեռախոսում աշխատող Ֆեյսբուքի հավելվածում։
Համակարգչով ֆունկցիան միացնելու համար անցեք այս հղումով՝ https://www.facebook.com/settings?tab=security
☑️ընտրեք՝ «Անվտանգություն և մուտք» (Security and Login, Безопасность и вход) ձախ կողմում գտնվող մենյուից,
☑️այնուհետև՝ Use two-Factor Authentication, Использовать двухфакторную аутентификацию ու սեղմեք միացնել։
Կարող եք նաև օգտագործել Google Authenticator հավելվածը կոդեր ստանալու համար»: