fbpx
Գիտություն

Ինչպես մոռանալ վատ հիշողությունները. գիտնականներ

Պատերազմի կամ ֆիզիկական բռնության ժամանակ առաջացած հոգեբանական տրավմաները կարող են հանգեցնել «Վիետնամական» կամ «աֆղանական» համախտանիշ կոչվող ծանր հոգեբանական խնդիրների: Գիտնականների մի խումբ պարզել է, թե ինչպես կարելի է ջնջել ուղեղից վատ հիշողությունները:

Կուրչատովի անվան գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները պարզել են, որ հիշողությունը մաքրելու համար անհրաժեշտ է սպիտակուցների սինթեզը արգելակող դեղամիջոց:

Գիտնականները մկների վրա փորձ են կատարել, որի արդյունքում պարզել են, որ այն պահին, երբ ուղեղը ամրացնում է բոլոր վատ հիշողությունները և շատ ակտիվ աշխատում է, հնարավոր է սպիտակուցների սինթեզը դադարեցնել, և հիշողությունները կջնջվեն, ինչպես համակարգչի ֆայլերը:

Գիտնականները շարունակում են աշխատել: Նրանք խնդիր են դրել հասկանալ, թե որքան ժամանակ կպահպանվի «ջնջված» ֆայլերի էֆեկտը, և կարո՞ղ է արդյոք ուղեղը այդպիսի թերապիայից հետո վերադառնալ ակտիվ փուլ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ