«Բարսելոնան» կվաճառի մարզաշապիկներ առանց Spotify-ի գովազդի։ Պատճառն այն է, որ Nike-ը չի տպի ակումբի նոր տիտղոսային հովանավորի լոգոտիպը, քանի որ հետաձգել են պայմանագրի ստորագրումը։
Պայմանագրի համաձայն՝ Nike-ը պետք է հովանավորի մասին տեղեկություն ստանա տարվա վերջին եռամսյակում, որպեսզի ժամանակ ունենա արտադրել մարզաշապիկներ՝ տարբերանշանը դիմացի հատվածում տպելով։ Քանի որ կատալոնացիները դեռ չեն կարողացել պայմանավորվել Spotify-ի հետ, ակումբի՝ 2022/23 մրցաշրջանի նոր մարզաշապիկը վաճառքում կհայտնվի առանց նոր գործընկերոջ տարբերանշանի՝ հայտնում է Goal-ը։
Վերջին շաբաթների ընթացքում «Բարսան» դիտարկում էր այն տարբերակը, որով Nike-ն արտադրի համաձայնեցված հանդերձանքի միայն կեսը և դադարեցնի մյուս կեսի արտադրությունը մինչև Spotify-ի հետ գործարքի հաստատումը: Սակայն կան նաև կասկածներ, որ Nike-ը չի ընդունի այդ առաջարկը։