fbpx
Արցախ

14:00 11/10/2019

Ինքնորոշման իրավունքը գերակա է ցանկացած այլ միջազգային փաստաթղթի հանդեպ․ Շավարշ Քոչարյան

Արցախի ժողովուրդը անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը: Այս մասին Ստեփանակերտում «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ինքնորոշման իրավունքը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ:

«Իրավունք, որին չի կարելի հակադրել որևէ միջազգային իրավունքի սկզբունք, ներառյալ և առաջին հերթին՝ տարածքային ամբողջականությունը, իրավունք, որը գերակայում է ցանկացած այլ միջազգային փաստաթղթի հանդեպ՝ լինի երկկողմ, թե բազմակողմ, եթե հակասություն կա ՄԱԿ-ի կանոնադրության ամրագրված ինքնորոշման իրավունքի հետ»,-ասաց նա:

Շավարշ Քոչարյանը հայտնեց, որ մեր բոլորի պարտքն է սատարել և առաջնորդվել Արցախի ժողովրդի կողմից հստակ արտահայտված ինքնորոշման իրավունքով:

«Արցախի համագործակցությունն իր բարեկամների հետ համագործակցություն է քաղաքակրթական ուժերի հետ, և այսօր խնդիր կա բոլոր քաղաքակրթական ուժերի համատեղ ջանքերով միասնական լինել, որ գլուխ չկարողանա բարձրացնել հակաքաղաքակրթությունը»,-ասաց նա:

Վերեվ