Ամերիկյան «NBC» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներից զգուշացրել է, որ Իրանի դեմ հնարավոր ագրեսիան ինքնասպանությանը հավասարազոր գործողություն է լինելու.- տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած հարցազրույցի ժամանակ, Զարիֆը նշել է, որ նրանք, ովքեր 2003 թվականին հրահրեցին Իրաքի դեմ պատերազմը, հիմա էլ ձգտում են նույնն անել Իրանի հետ:
«Չեմ ասի, թե նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունն ամբողջությամբ, այլ, այդ կառավարության որոշ անդամներ ցանկանում են Իրանի դեմ պատերազմ հրահրել: Դա նրանց համար ինքնասպանությանը հաւասարզոր գործողություն է լինելու»,- ասել է Իրանի արտաքին քաղաքականության ղեկավարը: