Իրանը շաբաթ օրը ենթարկվել է կիբեռգրոհի, ինչը ինտերնետի ժամանակավոր խափանումների պատճառ է դարձել։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտարարել է տեղեկատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաների նախարարությանը կից Ենթակառուցվածքային կոմունիկացիաների կազմակերպության ներկայացուցիչը։
«Այսօր ժամը 11։44-ին կիբեռգրոհի պատճառով տեղի է ունեցել խափանում, որի հետևանքով բջջային և կայուն ինտերնետի որոշ օպերատորներ մեկ ժամ անջատումներ են ունեցել»,- հայտնել է նա։
Նրա խոսքով՝ տվյալ պահին ինտերնետն աշխատում է սովորական ռեժիմով։
Վերջին տարիներին ԶԼՄ-ներում հաճախ է տեղեկատվություն հայտնվում Իրանի հանդեպ կիբեռհարձակումների մասին։ Ամենահայտնի դեպքը Stuxnet վիրուսն էր, որի օգնությամբ 2010թ․ գրոհի էր ենթարկվել Նաթանզեում երկրի միջուկային օբյեկտը։ Թեհրանը և մի շարք արևմտյան թերթեր հաստատում էին, որ վիրուսի ստեղծման հետևում ամերիկյան և իսրայելական հատուկ ծառայություններն են։
2019թ․ դեկտեմբերի 11-ին Իրանի տեղեկատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ Ջավադ Ջախրոմին հայտարարել էր, որ երկրի կառավարական ենթակառուցվածքը հզոր կիբեռգրոհի է ենթարկվել, որը հաջողվել է հետ մղել։