fbpx
Աշխարհ

Իրաքում ցուցարարներ են սպանվել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։ Հրաձգության զոհ է դարձել առնվազն յոթ մարդ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Եվս մեկ մարդ սպանվել է Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում գիշերային ցույցերի ժամանակ:

Նարիսիա քաղաքում անվտանգության ուժերը զինամթերք և արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար:

Ոստիկանությունում և առողջապահության նախարարությունում հայտնել են երեք զոհերի մասին, ևս մեկ մարդ զոհվել է գլխի հրազենային վնասվածքի պատճառով:

Բացի դրանից՝ բախումների հետևանքով հրազենային վիրավորում և վնասվածքներ է ստացել ավելի քան 50 մարդ:

Բողոքի ցույցերը նոր ուժով սկսվել են կիրակի։ ներկայումս ոստիկանությունը փորձում է հեռացնել ցուցարարներին ճանապարհից, որը տանում է դեպի երկրի Կենտրոնական բանկը:

Ինչպես նշում է լրատվականը, ցույցերի առաջին օրերից առ այսօր Իրաքում սպանվել է ավելի քան 330 մարդ: Դա երկրում ցույցերի ամենախոշոր ալիքն է 2003 թվականին Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ