fbpx
Աշխարհ

Իրաքը հայտարարել է, որ իրենք տեղյակ են եղել Իրանի գործողություններից

Իրաքի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ բանավոր պաշտոնական տեղեկություն է ստացել Իրանից, որ Իրաքի հողում տեղակայված ամերիկյան ուժերին հրթիռային հարվածն անխուսափելի է: Այս մասին հաղորդում է AFP-ն։

«Մենք պաշտոնական բանավոր տեղեկություն ենք ստացել Իրանի Իսլամական Հանրապետությունից այն մասին, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանության իրանական պատասխանը սկսվել կամ սկսվելու է առաջիկայում, և որ հարվածը կսահմանափակվի Իրաքում ամերիկյան զինվորականների տեղակայման վայրով՝ կոնկրետ տեղը չնշելով»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ ԱՄՆ-ը կապվել է Իրաքի ղեկավարության հետ, երբ հրթիռները հարվածել են Իրաքի արևմուտքում գտնվող Այն Ասադ բազային։

«Մենք անհապաղ նախազգուշացրինք իրաքցի զինվորական հրամանատարներին զգուշության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»,-նշվում է հայտարարությունում։

Նաև ընդգծվում է, որ հարձակման հետևանքով իրաքցի ոչ մի զինվորական չի տուժել։

«Իրաքը հերքում է իր ինքնիշխանության ցանկացած խախտում և իր տարածքի վրա հարձակում»։

Տեղեկացվում է, որ Աբդել Մահդին բանակցություններ է վարում տեղի և արտասահմանյան գործընկերների հետ՝ կանխելու «բացահայտ պատերազմը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ