fbpx
Քաղաքականություն

Հայաստանը երբեք այսքան արժանապատիվ արտաքին քաղաքականություն չի վարել․ Արմեն Չիբուխչյան

Հաղորդավար, լրագրող Արմեն Չիբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանը երբեք այսքան արժանապատիվ արտաքին քաղաքականություն չի վարել։ Ես շուտով կանդրադառնամ Հայաստանի այն ապազգային տարրերին, որոնք համոզված են, որ Պուտինի խոսքը անմիջապես պետք է օրենքի տեսքով ամրագրվի Հայաստանի համապատասխան օրենսգրքերում, իսկ ակնարկներն ու խորհուրդները անառարկելիորեն և առանց քննարկելու կատարվեն, նույնիսկ եթե Մոսկվան պահանջի Արցախի ազատագրված տարածքները վերադրձնել Ադրբեջանին։ Հետո էլ ռուսների «քսիով» լկտիաբար կվայրահաչեն, թե դա ռուսները չեն՝ սորոսն էր։ Լավ ա էդ սորոսն էլ կա , թե չէ ի՞նչ էիք անելու։ Պետական ուղղակի, թե անուղղակի դավաճանության խորը հակումներով«օժտված»այս կատեգորիայի նեղմիտների համար Հայաստանի պետական շահը ՝ Ռուսաստանի պետական շահն է ։ Այսինքն՝ արտաքին և ներքին յուրաքանչյուր որոշում, ըստ սրանց, մենք պետք է դիտարկենք ռուսներին հաճոյանալու պրիզմայով։ Իսկ սրանց հոգեկերտվածքի և պահվածքի պատճառահետևանքային կապերի մասին՝ հաջորդիվ։

Իսկ հիմա՝ վերջապես ՀՀ ղեկավարին վայել պատասխան, որը մեծագույն հաճույքով եմ մեջբերում։
Նովել Դը Աղմենի պարբերականին հարցին, – Ի՞նչ եք կարծում, արդյոք հաջողվե՞լ է հաղթահարել այն կասկածները, որ կարող էին ծնվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մոտ Թավշյա հեղափոխությունից հետո։ Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, եւ հակառակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ մեջբերում եմ. «- Հարցի ձեւակերպման այդ ձեւը կարծել է տալիս, թե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կասկածների լեգիտիմ իրավունք ունի, իսկ մենք մեր կողմից՝ ոչ։ Ռուսաստանը միշտ իրավունք ուներ կասկածելու, եւ մենք միշտ կասկածվողի դիրքում էինք։ Եւ ինչո՞ւ ոչ ոք չի մտածում՝ իմանալու՝ արդյոք կա՞ն փոխադարձ կասկածներ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Օրինակ՝ երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, դա կասկածի առարկա՞ է, թե՞ ոչ։ Ես սրանով ուզում եմ ասել, որ մենք պետք է ազատվենք մեր դարավոր բարդույթներից․ մենք ինքնիշխան գործընկերներ ենք, և եթե նրանք ունեն իրավունք մեզ կասկածելու, մենք էլ նույնքան իրավասու ենք նրանց կասկածելու։ Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ ահա այդ կարեւոր հիմքի վրա պետք է մեր հարաբերությունները զարգանան եւ բարելավվեն անդադար։ Մենք պետք է հաստատենք յուրաքանչյուրի արժանապատվությունը հարգող հարաբերություններ։ Ես վստահ եմ՝ այսօր մեր հարաբերությունները նշանավորվում են այդ արժանապատվությամբ։ Մենք ճիշտ նույնքան իրավասու ենք կասկածելու որեւէ մեկին, որքան որեւէ մեկը կարող է կասկածել մեզ։ Եվ եթե որեւէ մեկը կարծում է, թե մենք բավարար մակարդակի չենք կատարում գործընկերոջ մեր պարտականությունները, մեզ թույլատրվում է անել նույնը։ Թող ոչ ոք չկարծի, թե կասկածների վերացումը պետք է մաս կազմի միայն մեր օրակարգի»։

https://www.facebook.com/armen.chibukhchyan/posts/2602787279773907

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ