fbpx
Քաղաքականություն

Իշխանությունները թույլ են տվել, որ նախկինում եղած փտած ու քրեականացված համակարգը շարունակի գործել

Նախկինների ոճիրներն ու թալանը բնավ չեն արդարացնում իշխանություններին, քանզի Նիկոլ Փաշինյանն ինքը հարցազրույցում պնդեց, որ քաղաքական մակարդակից փոփոխություն չեն արել բանակում սպառազինության ու կադրերի հարցում: Իշխանությունները թույլ են տվել, որ այն փտած ու քրեականացված համակարգը, որ եղել է նախկինում, շարունակի գործել:

Նկատենք նաև, որ Փաշինյանը նշեց իրենց որոշակի պատրաստակամությունն այլ երկրներից նորագույն սպառազինություն ձեռք բերելու մասով և խանդի անվան տակ գոյություն ունեցող վախը, որ գալիս է դաշնակիցներից՝ ռուսներից, խոչըդոտել է քայլեր կատարել: Այսինքն՝ նրանք հավասարաչափ, մի բան էլ ավել կրում են պատասխանատվություն ու մեղավորություն, որ չեն իրականացրել համակարգային փոփոխություններ բանակում:

Նրանք կրում են պատասխանատվություն ու մեղավոր են, որ չեն փորձել օգտագործել աշխարհի ընձեռված բոլոր հնարավորություններն այլ զենքեր ու միջոցներ ներգրավելու բանակում, որպեսզի դիմակայությունը ամբողջական ու հուժկու լիներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ