Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհանդիպի նախագահ Ջո Բայդենի հետ ԱՄՆ այցի ընթացքում, որտեղ նա կուղևորվի կիրակի երեկոյան, հայտնում է Israel Today-ը։
Ի թիվս այլ բաների, Նեթանյահուն հաջորդ ուրբաթ առավոտյան ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և կհանդիպի նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և այլոց հետ։
The Washington Post-ը հայտնում է, որ Իսրայելի վարչապետը հաջորդ շաբաթ Սիլիկոնյան հովտում կհանդիպի նաեւ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ։