fbpx
Աշխարհ

Իսրայելում արտասահմանից եկածների համար երկշաբաթյա կարանտին է սահմանվել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ արտասահմանից բոլոր եկածների համար երկշաբաթյա կարանտին է սահմանվում՝ աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով:

Իսրայելի առողջապահության նախարարությունը կոչ էր արել քաղաքացիներին հրաժարվել Իտալիա մեկնումներից, ինչպես նաև կշռադատել այլ երկրներ այցելելու անհրաժեշտությունը՝ կորոնավիրուսի պատճառով։ Իտալիայից վերադարձող իսրայելցիները պետք է երկու շաբաթ տնային կարանտինի տակ գտնվեն։

Նմանատիպ միջոցներ են գործարկվում Ճապոնիայից և Հարավային Կորեայից, Թաիլանդից, Սինգապուրից, չինական Հոնկոնգից և Մակաոյից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից ժամանած անձանց համար։

Հիշեցնենք, որ փետրվարին դադարեցվել էր Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը և փակվել այնտեղ եղած արտասահմանցիների մուտքը երկիր։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ