Greek City Times-ը հայտնում է, որ Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան և Մալթան արգելափակել են Թուրքիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները անօրինական ներգաղթի դեմ վախի և տնտեսական պատճառներով։
Գագաթաժողովին Հունաստանին աջակցել են Ֆրանսիան, Ավստրիան և Սլովենիան:
«Պարզ է, որ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի մեր եվրոպացի գործընկերներին բացատրենք, թե ինչու է այդ հարցը կարեւոր ոչ միայն Հունաստանի եւ Կիպրոսի համար, այն նաեւ Եվրոպայի եւ Արեւելյան Միջերկրական ծովում աշխարհաքաղաքական կայունության համար: Կարծում եմ՝ ամեն հանդիպումից հետո այդ ուղղությամբ պետք է երկար աշխատանք տանել»,- նշել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Հունական կողմը առաջարկել է նաև Թուրքիային զենքի վաճառքի էմբարգո սահմանել, որն արդյունքում չի մտել նախորդ եզրակացությւոնների տեքստում:
