fbpx
Աշխարհ

Իտալիան հրաժարվել է Գուայդոյին ճանաչել Վենեսուելայի նախագահ

Իտալիայի կառավարությունը Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին չի ճանաչում որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ՝ ելնելով երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքից։ Այս մասին հայտնել է Իտալիայի ԱԳ փոխնախարար Մանլիո Դի Ստեֆանոն, հայտնում է TV2000 ալիքը։

Նա հիշեցրել է, որ նման դիրքորոշումը կոչվում է չմիջամտության սկզբունք և ողջունվում ՄԱԿ-ի կողմից։

«Այժմ բոլորը խոստովանում են Լիբիայում թույլ տրված սխալները։ Չի կարելի կրկնություն թույլ տալ Վենեսուելայում»,- ասել է իտալացի դիվանագետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ