fbpx
Աշխարհ

13:31 14/8/2019

Իտալիայի Սենատը տապալել է Սալվինիի նախաձեռնությունը

Բանավեճեր հնարավոր է, բայց քվեարկություն չի լինի։

Իտալիայի Սենատը հրաժարվել է օրակարգ մտցնել կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկության առաջարկը։ Այսպիսով Մատեո Սալվինիի ղեկավարած «Լիգա» կուսակցության նախաձեռնությունը տապալվել է։ Այնուամենայնիվ, քաղաքական ճգնաժամը չի ավարտվել Իտալիայում։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։

Ավելի վաղ Սալվինին հայտնել էր «Հինգ աստղերի շարժման» հետ կոալիցիայից դուրս գալու մասին։ Պաշտոնապես հայտարարել էին, թր կոալիցիայից դուրս գալու պատճառը Ֆրանսիա-Իտալիա նոր արագընթաց երկաթուղու կառուցման շուրջ տարաձայնություններն են։ Սակայն Սալվինիի քննադատները վստահ են, որ դա ուղղակի պատրվակ է, ու քաղաքական գործիչը պարզապես ցանկանում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը։

Եվրախորհրդարանի՝ մայիսին կայացած ընտրություններում «Լիգա» կուսակցությունը հավաքել էր ձայների 34 տոկոսը՝ լրջորեն առաջ անցնելով մնացած ուժերից և հայտարարելով իրեն ղեկավարող քաղաքական ուժը երկրում։ Դրանով հանդերձ՝ «Լիգա»-ն Իտալիայի խորհրդարանում նախկինի պես փոքրամասնություն է (17%): Այս իրավիճակը շտկելու համար Սալվինին ձգտում է հասնել կառավարության հրաժարականին և նոր ընտրությունների անկացմանը։

Սենատը դեռևս արգելափակել է այս քաղաքական դեմարշը։ Սակայն, ինչպես նշում են դիտորդները, աշնանը Իտալիայի քաղաքական կյանքը թեժ է լինելու։

Վերեվ