fbpx
Աշխարհ

Ճապոնական անիմե ստուդիայի հրկիզման պատճառը հայտնի է

Հայտնի է երեկ մի տղամարդու կողմից ճապոնական Կիոտո քաղաքում գտնվող անիմե ստուդիայի հրկիզման պատճառը: Այս մասին հայտնում է Корреспондент-ը:

Տղամարդն իր արարքը բացատրել է նրանով, որ ստուդիան իրենից գողացել է ստեղծագործության միտքը, խախտվել են իր հեղինակային իրավունքները:

«Ես այրել եմ ստուդիան, քանի որ նրանք գողացել են իմ ստեղծագործության միտքը»,- ասել է տղամարդը:

Այս պահին իրավապահները փորձում են պարզել դեպքի հանգամանքները:

Հիշեցնենք, որ ճապոնական Կիոտո քաղաքում անիմե ստուդիայում բռնկված հրդեհից զոհվել է 33 մարդ: Կան մի քանի տասնյակ տուժածներ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ