fbpx
Սպորտ

Ժիրուն կարող է տեղափոխվել Իտալիա

Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, տեղափոխվի Միլանի «Ինտեր»: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Նշվում է, որ իտալական ակումբը պատրաստ է «Չելսիին» 6-7 միլիոն եվրո առաջարկել 33-ամյա ֆուտբոլիստի համար: Ֆուտբոլիստը ավելի վաղ հայտարարել էր, որ բավարար խաղաժամանակ չստանալու դեպքում կդիտարկի լոնդոնյան ակումբից հեռանալու հնարավորությունը:

Նշենք, որ Ժիրուի պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ