fbpx
Աշխարհ

Ջոնսոնը ուղղումներ է մտցրել Brexit-ի մասին օրինագծում․ ITV

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը մտադիր է օրենսդրորեն բացառել Brexit-ից հետո անցումային շրջանի երկարաձգման հնարավորությունը: Այս մասին ITV հեռուստաալիքի եթերում հայտնել է քաղաքական մեկնաբան Ռոբերտ Փեսթոնը՝ հղում անելով սեփական աղբյուրներ։

Նրա տվյալներով՝ համապատասխան փոփոխությունները մտցվել են Brexit-ի մասին օրինագծում, որը դեկտեմբերի 20-ին կքննարկի Համայնքների պալատի նոր կազմը: Ըստ ուղղումների՝ անցումային շրջանը պետք է ավարտվի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին եւ չի երկարաձգվի՝ անկախ Եվրամիության հետ առեւտրական բանակցությունների արդյունքներից:

Մեկնաբանը կարծում է, որ այդ քայլը պետք է վարչապետին թույլ տա արագացնել Եվրամիության հետ բանակցությունները Brexit-ի գործարքի շուրջը, քանի որ եվրոպացիներին պարզորոշ ցույց կտա Brexit գործարքի այլընտրանքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ