ՊՍԺ-ի կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը հնարավոր է կարիերան շարունակի Լա լիգայում:
Ֆուտբոլիստը «Ատլետիկոյի» տրանսֆերային թիրախում է, որը պատրաստ է 20 մլն եվրո տրամադրել գործարքի կայացման համար:
Նշվում է, որ հնարավոր է նա փոխարինի Հեկտոր Էրերային, ով ամռանն ազատ գործակալի կարգավիճակով համալրելու է ամերիկյան «Հյուսթոն» թիմը: