fbpx
Սպորտ

Ջոշուան կամ կդառնա ավելի ուժեղ, կամ կարող է կործանվել․ Թայսոն

Ծանր քաշում աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը խոսել է Էնթոնի Ջոշուա – Էնդի Ռուիս-կրտսեր ռևանշից ու ասել իր սպասելիքներն այդ մենամարտի վերաբերյալ։

«Ջոշուան հաշտվել է։ Այժմ նա կամ կդառնա ավելի ուժեղ որպես անհատականություն, մարտիկ և մարդ, կամ դա նրան կարող է կործանել։ Բավական է ընդամենը մեկ հարված է, մասնավորապես՝ խոշոր տղաների դեպքում։

Երբ քեզ ապշեցնում են, դա քամում է քեզ։ Դու բառացիորեն լքում ես քո մարմինը, նայում ես, թե ինչպես են քեզ խփում ու ոչինչ անել չես կարողանում։ Սա երբեք տեղի է չէր ունեցել Ջոշուայի հետ, նրան երբևէ չէին զարմացրել։ Առաջ նա երբեք չէր հայտնվել այդպիսի վիճակում։ Այդ ժամանակ նա մի փոքր խուճապի մատնվեց», – ասել է Թայսոնը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ